Ջերարդ Բաթլերը պատմել է, թե ինչպես է նկարահանման հրապարակում պատահաբար դեմքն այրել ֆոսֆորաթթվով
Advertisement 1000 x 90

Ջերարդ Բաթլերը պատմել է, թե ինչպես է նկարահանման հրապարակում պատահաբար դեմքն այրել ֆոսֆորաթթվով

Շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերը պատմել է, որ «Կործանում» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար այրել է դեմքը ֆոսֆորաթթվով։ Այս մասին հայտնում է NME-ն։

Նոր թրիլլերում օդաչու Բրոդի Թորենսի դերը խաղացած դերասանը պատմել է մի դեպքի մասին, որն իր հետ տեղի է ունեցել այն տեսարանի նկարահանումների ժամանակ, որտեղ Բաթլերի հերոսը փորձում է կորգավորել անսարք արգելակը թռիչքից առաջ։

«Ինչ էլ անեմ, հաջողացնում են վնասել ինձ»,- բողոքել է դերասանը։

Բաթլերի խոսքով՝ ինքը չի հասկացել, թե ինչ հեղուկ է իր առջև նկարահանման հրապարակում։ Նա նաև հավելել է, որ Պուերտո Ռիկոյում շոգ օր է եղել, և ինքը շատ է քրտնել։

«Ես տրորեցի դեմքս և հանկարծ այն (թթուն) կոկորդիս մեջ հայտնվեց, հետո՝ բերանումս, քթումս, աչքերումս»,- պատմել է նա։

Հեղուկը, որով դերասանը աշխատել է, պարզվել է, որ ֆոսֆորաթթու է։

«Ուղղակի ողջ-ողջ այրվում էի»,- հավելել է նա՝ նշելով, որ ցավը տևել է մի քանի ժամ։

tert.am