Դերասան և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ շուտով կվերադառնա թատրոնի բեմ։
«Փետրվարի 6-ին և 7-ին Թատրոնի և կինոյի կենտրոնի իմ գործընկերների հետ Երգիծանքի թատրոնում «12» ներկայացման բեմ կբարձրանանք »,- գրել է արտիստը։
Միխալկովի խոսքով՝ «12»-ը «ներկայացում-արտացոլում» է ազատության ու կարեկցանքի մասին։
77-ամյա Նիկիտա Միխալկովը հիվանդանոցից դուրս է գրվել հոսպիտալացումից գրեթե երեք շաբաթ անց։ Երկկողմանի թոքաբորբի հետևանքով Միխալկովը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։