30-ամյա շուն Բոբին ճանաչվել է ամենածերն աշխարհում
Advertisement 1000 x 90

30-ամյա շուն Բոբին ճանաչվել է ամենածերն աշխարհում

Պորտուգալիայից Բոբի անունով շունը ճանաչվել է ամենածերն աշխարհում, գրում է Daily Mail-ը։ Կենդանին 30 տարեկան է, և նա դեռ վազվզում է բակի կատուների հետևից։

Բոբիի երկարակեցության ռեկորդը սահմանվել է փետրվարի 1-ին Գինեսի ռեկորդների գրքում: Չնայած իր տարիքին, շունը դեռևս լի է ուժով և էներգիայով պաշտպանելու այն ֆերմայի տարածքը, որտեղ ապրում է։ Կենդանու տերերը կարծում են, որ նրա երկարակեցության գաղտնիքը կայանում է նրանում, որ նա միշտ ապրել է գյուղում, խաղաղ միջավայրում։

«Մենք շատ ուրախ և երախտապարտ ենք կյանքին, որ 30 տարի անց Բոբին դեռ մեզ հետ է», – ավելացրել են սեփականատերերը:

1992 թվականին ծնված Բոբիի տարիքը ստուգվել է SIAC-ի կողմից՝ կենդանիների տվյալների բազա, որը հաստատվել է Պորտուգալիայի կառավարության կողմից և կառավարվում է Անասնաբույժների ազգային միության կողմից: