Դերասան Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ պաշտոնապես կթողարկի ռեալիթի շոու՝ «Ստալոնների ընտանիքը»։
Ինչպես հայտնում է Fox News-ը, Ստալոնեն կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի եւ դուստրերի՝ Սոֆյայի, Սիսթինի ու Սքարլեթի հետ կմասնակցի շոուին, որը պատմում է, թե ինչպիսին է Ռեմբոյի եւ Ռոքիի հերոսը որպես հայր։ Շոուն, որը եթեր դուրս կգա այս տարվա վերջին, կունենա ութ դրվագ:
«Կինեմատոգրաֆի պատմության ամենանշանավոր կերպարներից մի քանիսին խաղալուց հետո Օսկարի եռակի հավակնորդ Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է հանրությանը հասանելի դարձնել այն, ինչ նա համարում է իր կյանքի ամենամեծ դերը՝ հայրությունը», – ասվում է շոուի մամուլի հաղորդագրության մեջ։ «Նոր սերիալը, որտեղ ներկայացված են երեք դուստրերը, կինը եւ ինքը՝ Ստալոնեն, առաջարկում է տեղ Հոլիվուդի ամենահայտնի ընտանիքներից մեկի սեղանի շուրջ»:
«Աշխարհի համար նա տղամարդ է եւ լեգենդ: Բայց իր դուստրերի համար նա պարզապես հայր է», – ասվում է Սիլվեստրի կենսագրության մեջ: «Տանը նա կենտրոնացած է ապագայի կերտման եւ երեք անկախ ու հավակնոտ կանանց դաստիարակելու վրա»։