Մասնագիտությունների թիվը, որտեղ արհեստական բանականությունը սպառնում է փոխարինել մարդուն, կարող է ավելանալ ևս մեկով. խոսքն իրավաբանության մասին է։
Խոսքը DoNotPay ընկերությունը հավակնոտ փորձի մասին է, որի ժամանակ իրական պայմաններում և ժամանակում ԱԲ-ն կհուշի ամբաստանյալին, թե ինչպես ճիշտ պատասխանել հարցերին: Եթե ԱԲ-ն գործը պարտվի, ապա ընկերությունը կփոխհատուցի բոլոր ծախսերը։ DoNotPay-ի հիմնական նպատակը իրական պայմաններում ԱԲ-ի մոդելի մշակումն է՝ թերությունները հասկանալու և շտկելու համար։
DoNotPay-ը իրավաբանական ծառայությունների չաթբոտ է։ Որպես «ռոբոտ իրավաբան»՝ DoNotPay-ը ներբեռնվող բջջային հավելված է, որն օգտագործում է արհեստական բանականություն՝ իրավաբանական ծառայություններ մատուցելու համար, յուրաքանչյուր երեք ամիսը մեկ բաժանորդագրության արժեքը կազմում է 36 դոլար։ Այն ներկայումս հասանելի է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։
Դատական նիստի մասին բոլոր տեղեկությունները գաղտնի են, մասամբ այն պատճառով, որ նման տեխնոլոգիաները շատ երկրներում արգելված են։ Բայց DoNotPay-ի ներկայացուցիչները գտան, թե որտեղ և ինչպես կարելի է դա իրականացնել: Վեճի առարկան արագության գերազանցման համար տուգանքի վիճարկումն է՝ հիմնական ծառայությունը, որով սկսվել է DoNotPay-ի աշխատանքը։
Ինչպես բացատրում է ընկերության հիմնադիր Ջոշուա Բրաուդերը, շատ մարդիկ պատկերացում չունեն բյուրոկրատական և իրավական բարդությունների մասին, որոնք ստիպում են իրենց գումար կորցնել այնտեղ, որտեղ կարող էին խուսափել դրանից:
Ի տարբերություն մարդու՝ DoNotPay-ի ԱԲ-ի հիմնական առավելությունն այն է, որ սա ընդամենը մի քանի դոլարի տուգանքը վիճարկելու համար կարող է ժամերով երկխոսության մեջ մտնել։
Վերջերս Բրաուդերը հրապարակեց մի տեսանյութ, որում ԱԲ-ն, օգտագործելով միացված ձայնային մոդուլը, հաջողությամբ զրուցել է Wells Fargo-ի մենեջերների հետ և կարողացել չեղարկել նրանց կողմից պարտադրված որոշ վճարումներ: ԱԲ-ն քաղաքակիրթ է, անողոք, զգացմունքներից զուրկ և օրենսդրությանը քաջատեղյակ՝ գրեթե կատարյալ իրավաբան:
Բրաուդերը նշում է, որ ինքը չափազանց դժգոհ է իրավաբանների աշխատանքի ձևից և իրավագիտության ողջ համակարգից: Փաստաբանները հաճախ մեծ գումարներ են գանձում պարզապես այն բանի համար, որ ամենապարզ դեպքերը դիտարկելիս բարդ շփոթեցնող տերմինաբանության «թարգմանում» են նորմալ մարդկային լեզվի և հակառակը։ Դա ոչ մի օգուտ չի բերում հասարակ մարդկանց, ուստի անձնուրաց ԱԲ-ն կարող է ստանձնել այդ աշխատանքը գոնե ամենապարզ գործերը դիտարկելիս, որոնք կազմում են դատական գործերի հիմնական մասը։
Հրապարակման պատրաստեց՝ ita.am-ը