Բրիտանիայում բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Փոլ Քիսակի կատուն Sainsbury’s առցանց խանութից շաբաթական պատվերներ կատարելու ժամանակ նստել է ստեղնաշարի վրա: Կենդանու տերը դա հասկացել է, երբ փաթեթի մեջ ստացել է թարմ հազրեվարդի և ևս չորս բույսի 19 փաթեթ, հայտնում է Daily Mail-ը։
Տղամարդը ստացել է թարմ հազրեվարդի 15 փաթեթ՝ 20 գրամ քաշով, և ևս չորս բույս, պատվերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 13,80 ֆունտ ստերլինգ:
Twitter-ի օգտատերերը ծիծաղով են արձագանքել միջադեպի մասին Քիսակի գրառմանը։ Օգտատերերից մեկը հեգնանքով նշել է, որ կատվի տերը մեկ-երկու ամիս նրան կկերակրի միայն հազրեվարդով պատրաստված ուտեստներով։