
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը լողազգեստով լուսանկար է հրապարակել։ Նա նկարը տարածել է սոցիալական ցանցերում։
49-ամյա դերասանուհին ֆոտոսեսիա է արել ծովափին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել երկու կտոր լողազգեստով և վերնաշապիկով, կերպարը լրացրել է ծղոտե գլխարկը։
Դերասանուհին երկրպագուներին ասել է, որ հանուն սլացիկ կազմվածքի պատրաստ է ամեն ինչի։ Քեյթ Բեքինսեյլը երկար տարիներ ակտիվորեն զբաղվում է սպորտով, մարզվում է շաբաթական առնվազն հինգ անգամ։ Եվ նաև դերասանուհին ուշադիր հետևում է սննդին, միս չի ուտում և ալկոհոլ չի օգտագործում: