Որ ախտանշաններն են նախազգուշացնում աղի չարաշահման մասին
Advertisement 1000 x 90

Որ ախտանշաններն են նախազգուշացնում աղի չարաշահման մասին

Աղի չարաշահման դեպքում սրտամկանի ու անոթների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը մեծանում է, մարդու մոտ կարող է նկատվել մշտական հոգնածություն ու քաշի ավելացում։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ մեծ քանակությամբ աղի մթերքի գործածությունը նպաստում է արյան թանձրացմանը, խանգարում է սրտամկանի ու գլխուղեղի սնուցումը, նպաստում է հոգնածության ու թուլության զգացման առաջացմանը։

«Առավոտյան աչքերի տակ կարող են «պարկեր» լինել։ Ենթադրենք՝ հնարավոր չի լինի կոշիկը հագնել, այն սովորականից փոքր կթվա, տպավորություն կլինի, թե ոտքը մեծացել է։ Կամ հնարավոր չի լինի մատանի կրել, գուլպաներից ոտքերին հետքեր կմնան», – նշել է բժիշկը։

Ըստ Սոլոմատինայի՝ աղի չարաշահման դեպքում հեղուկն օրգանիզմում կուտակվում է, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման։ Բացի այդ, աղի ավելցուկը դառնում է այտուցվածության պատճառ, ինչի հետևանքով էլ քաշն ավելանում է։

tert.am