Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ուղեղի ցնցումը
Advertisement 1000 x 90

Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ուղեղի ցնցումը

Անգամ թեթև գանգուղեղային վնասվածքը կարող է խանգարել գլխուղեղում արյան շրջանառությունն ու դառնալ լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է օստեոպաթ Սերգեյ Եվդոկիմովը։

Բժշկի խոսքով՝ գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասումը (ԳԹՏՎ) կամ ուղեղի ցնցումը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ գլխուղեղի արյան շրջանառության և բջիջների սնուցման գործընթացի խանգարման, ինչպես նաև քրոնիկ գլխացավերի, տեսողության վատթարացման ու անգամ գլխուղեղի կաթվածի պատճառ։

«Ամիսներ անց հիվանդի մոտ կարող են զարգանալ քնի խանգարումներ, դեպրեսիվ վիճակներ, տագնապի զգացում ու հոգնածություն։ Լուրջ բարդություններից կարելի է առանձնացնել գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացումը, էպիլեպտիկ նոպաների զարգացումը, ծերունական թուլամտության զարգացումն ու հոգեկան հիվանդությունների դրսևորումները», – նախազգուշացրել է Եվդոկիմովը։

Եթե գանգուղեղային վնասվածքի դեպքում մարդը կորցրել է գիտակցությունը, ապա ժամանակի ընթացքում նրա մոտ կարող են առողջական լուրջ խնդիրներ զարգացնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս անգամ ուղեղի թեթև ցնցումների դեպքում անպայման դիմել բժշկին և հետևել նրա բոլոր ցուցումներին։

tert.am