Դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է դեռահասության տարիքում պատահաբար վնասել Դենզել Վաշինգտոնի թանկարժեք ավտոմեքենան:
Ջիմի Քիմելի հետ հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ երբ 17 տարեկան էր, աշխատում էր որպես պրակտիկանտ Դենզել Վաշինգտոնի գլխավոր դերակատարմամբ «Կապույտ զգեստով սատանան» ֆիլմի նկարահանման հրապարակում։
Նրա պարտականությունները ներառում էին նկարահանող խմբի, այդ թվում՝ ֆիլմի դերասանների մեքենաները կայանելը։ Նրան խնդրել են կայանել Վաշինգտոնի նոր Porsche-ն:
Ուիզերսփունն այնքան էլ լավ չի կատարել իր աշխատանքը՝ վնասելով ավտոմեքենան։ «Ես այդ ժամանակ նոր էի ստացել իմ վարորդական իրավունքը և հուզմունքից քիչ էր մնում ջախջախեի նրա Porsche-ն։ Բարեբախտաբար, նա իմ հանդեպ ոխ չի պահում»,- խոստովանել է դերասանուհին։