Դերասան-ամուսիններ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը վերջերս են ծնողներ դարձել:
Ինչպես հայտնի է հունվարի 27-ին ծնվել է զույգի առաջնեկն, իսկ այս մասին հայտնել էր զույգի հարսնաքույրը՝ հրապարակելով հոլովակ, թե ինչպես է Մարիամի հետ գնում հիվանդանոց, իսկ հոլովակին կից գրել էր. «Ծնվեց մեր ճուտիկը»:
«Սթորի» բաժնում Մարիամը հայտնել է, որ նրանք աղջիկ են ունեցել՝ հրապարակելով առաջնեկի նվերներից մեկը, որին կից գրել էր. «Աղջկաս ամեն օրը սկսվում է նվերներով»:
Այսօր Մարիամը հրապարակել է հումորային հոլովակ, թե ինչպես է Միկա Ղափլանյանը երգում օրորոցային դստեր համար, իսկ հոլովակին կից դերասանուհին գրել էր. «Մեր երեխու օրորոցայինը Real Madridi հիմնն է»: