Հատուկ նրանց համար, ովքեր բանուգործ թողած, էս տարածքների անհաշվելի զիբիլի մեջ, կգան ու կլռվեն պատերիս տակ, թե բա․ «իմաստը որն ա սրանց մասին պատմելու․․․»
Իմաստը՝ անիմաստ հարցերից միակ ու ճիշտ հարցին անցնել էր՝ «Ինչու՞ հայի ուղեղը օգտակար եղավ ում ասես, բացի՝ հայից․․․»
Ու ձեր գործարանային բացթողման՝ դեֆեկտի անտեսելը հենց․ բերեց փակուղու․
սովետից հետո, ո՞վ էր ձեզ խանգարում մարդ դառնալ՝ ձեր միջի մարդկանցով, բայց էլի՝ ով ասես մեղավոր էր , միայն ոչ՝ մենք․․․որովհետև սովետական իներցիան դեռ գլօրում է պօստսովետական հային․․․
Անցյալ դարի սկզբին, Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքներից մեկը, որը հաստատվել էր ռուսական Սիմֆերոպոլում, հազիվ էր գոյատևելու կռիվ տալիս․․․
Տան տղամարդը՝ Մինաս Բալիկյան, քաղաքի ջրկիրն էր, իսկ կինը՝ Մարիամը, գրագիտություն չունեցող, տան տնտեսուհի, թեև՝ տուն էլ չկար․․․
Այս ընտանիքի չքավորության մեջ, 1918-ի մարտին, ծնվեց նրանց վեցերորդ զավակը՝ Մինասի որդի Ստեփանը։
Բայց, հազիվ ծայրը-ծայրին հասցնող Բալիկյան զույգի համար, վեցերորդն արդեն «շատ էր», և Մինասն ու Մարիամը գնացին ծայրահեղ քայլի՝ իրենց որդուն տվեցին Մարիամի եղբորը, ով ամուսնացած էր, բայց երեխաներ չունեին՝ կնոջ հետ։
Նոր ընտանիք տեղափոխված բարուրի երեխան, պաշտոնապես գրանցվեց իր քեռու անուն ազգանունով և դարձավ Անդրանիկ Սմբատի Տեր-Ստեփանյան։
Տարիներ անց, Բալիկյանների ընտանիքից կտրված ու խորթ հոր թևի տակ ուսում ստացած Անդրանիկը, կդառնա սովետի ամենանշանավոր ու կարևոր կոնստրուկտորներից, հանրահայտ՝ Բաումանի ինստիտուտն ավարտած՝ Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարանը։
Պատերազմի ամենաթեժ կետերով անցած Անդրանիկին, իր հայրենակիցներից շատերի պես, Կրեմլը շռայլորեն ծածկում էր պարգևներով ու մեդալներով՝ Լենինյան ու Ստալինյան մրցանակներ՝ կրկնակի, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, ավելի ուշ՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ։
Պատերազմի պատճառով կիսատ թողած ուսումը, արդեն վետերան Անդրանիկը կավարտի գերագույն հաջողությամբ, ու նրան կնկատեն «հատուկ ծրագրից»։
Անդրանիկին կգործուղեն Վորոշիլովի անվան ռազմական գործարան, որտեղ նա կհասնի մինչև գլխավոր կոսնտրուկտորի ու հենց նա, 1960-ի սկզբին, կստեղծի սովետի առաջին պարծանքներից՝ 3М6 «Шмель» противотанковый ракетный комплекс первого поколения։
Տարիներ անց, ընտանիքից – ընտանիք՝ դեռևս բարուրից որբացած, ջրկիր Մինասի ու գրագիտություն չունեցող Մարիամի որդի Անդրանիկը, կդառնա ոչ ավել, ոչ պակաս, ռուսի լեզվով ասեմ՝
Создатель противотанковых ракетных комплексов «Малютка», «Штурм-С», «Штурм-В», носимых зенитных ракетных комплексов «Стрела-2», «Стрела-3», «Игла-1», «Игла», тактических ракетных комплексов «Точка», «Точка-У», оперативно-тактического ракетного комплекса «Ока»։
Անդրանիկ Տեր-Ստեփանյանը կմահանա 1996-ին, Կոլոմնայում․․․
Հ․Գ․ 1996 -ին, արդեն, մենք օդուջրի պես կարիք ունեինք այն ամենի, ինչ անում, ստեղծում ու թողնում էին ռուսին մեր հայրենակիցները․
Հայաստանն էլ արդեն «անկախ» էր…
Մի հատ էլ հարցրեք՝ «Ինչ իմաստ ունի խոսել հին մեռելներից․․․»
Էդուարդ Մանվելյանի էջից