
Թուրք լրագրող Քան Սերհաթ Հալիսը Twitter-ի իր էջում դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «48 ժամում Հաթայ մտնել չես կարող, բայց գոռում ես՝ կես ժամում կարող ենք Դամասկոս մտնել, 1 ժամում՝ Աթենք։
Այն մարդկանց, որոնց անվանում եք «հայի սերմ», «հունական սերունդ», այս մարդիկ հիմա ջանք չեն խնայում փլատակների տակ գտնվող մարդկանց փրկելու համար -5 աստիճանում։ Գոնե որոշ հարգանք ցուցաբերեք»։