
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Telegram-յան իր ալիքում հայտարարել է «Մանյունյա» անիմացիոն սերիալի աշխատանքների մեկնարկի մասին։
«Սկսում ենք «Մանյունյա» անիմացիոն սերիալի արտադրությունը։ Անհամբեր սպասեք հաջորդ տարվան: Թեժ է լինելու»,- գրել է Անդրեասյանը։
Կինոռեժիսորը հրապարակել է նաև գլխավոր հերոսուհու, ընկերուհու՝ Նարինեի, տատիկի ու հոր, ինչպես նաև Մանյունյայի տան գծագրերը։