Քիմ Քարդաշյանն ու նրա գեղեցկության գաղտնիքները
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանն ու նրա գեղեցկության գաղտնիքները

Մաշկի խնամքի վերաբերյալ սոցցանցերում հրապարակած իր վերջին տեսահոլովակում Քիմ Քարդաշյանը ցուցադրել է թարմ, առանց դիմահարդարման դեմքը։ Եվ նա հիասքանչ տեսք ունի:

Կարճ տեսանյութն առօրյա խնամքի ռեժիմի տարբեր պրոցեսների հակիրճ ներածությունն է։ Բացի դեմքից, Քիմն ուշադրություն է դարձնում պարանոցի եւ դեկոլտեի այն հատվածներին, որոնք շատերս անտեսում ենք։ Աստղն օգտագործում է իր՝ Skkn by Kim բրենդի մաշկի խնամքի հավաքածուն:

Տարբեր լուսավորությունների եւ ռակուրսների շնորհիվ լավ ռրեւում է Քիմի մաշկը։ Մենք տեսնում ենք բնական տեքստուրա եւ մաշկի բազմազան երանգներ, ինչը ցույց է տալիս, որ տեսանյութը լղոզված կամ ֆիլտրերով չէ:

Խնամքի հոլովակում ամենահետաքրքիր մասն այն էր, որ վերջում հայտնվում է Քարդաշյանի յոթամյա որդին՝ Սեյնթը, քանի որ 4 երեխաների մայր լինելով միայնակ լոգարանում մնալը, գրեթե, դուրս է ֆանտազիայից:

news.am