Ոճաբան Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է հրապարակել հետևորդների հետ, որի ընթացքում հետևորդները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է հաղթահարում սթրեսը:
«Մի քանի օր ինձ ժամանակ եմ տալիս և մնում եմ տանը, հավաքում եմ ուժերս, վերականգնվում եմ և ժպիտը դեմքիս շարժվում եմ առաջ: Սթրեսի մեջ մնալով՝ ոչինչ չի փոխվի և յուրաքանչյուր անձրևից հետո արև է դուրս գալիս»,- պատասխանել է Անահիտ Սիմոնյանը:
Իսկ այն հարցին, թե Արմանն արդեն ընտրել է մասնագիտություն, Անահիտը պատասխանել է, որ նա ցանկանում է IT ոլորտում աշխատել: