Մասնագետը նշել է՝ սպասքի որ տեսակները կարող են վտանգավոր լինել առողջության համար
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ սպասքի որ տեսակները կարող են վտանգավոր լինել առողջության համար

Վառ գույներով սպասքի գործածությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ներզատաբան, սննդաբան Դիլարա Լեբեդևան։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, արտադրողները հաճախ սպասքի գունավորման համար կիրառում են ներկանյութեր, որոնք պարունակում են կապար, կադմիում և մելամին։ Այս նյութերը կուտակվում են օրգանիզմում և ժամանակի ընթացքում կարող են լուրջ վնաս հասցնել բոլոր համակարգերին։

Բացի այդ, Լեբեդևան խորհուրդ է տվել զգուշությամբ կիրառել նաև տեֆլոնե ծածկույթով սպասքը, քանի որ նման ծածկույթը պարունակում է պերֆտորոկտանաթթու։ Սա վտանգավոր քաղցկեղածին տարր է, որի հետ մշտական շփումը կարող է դառնալ մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի զարգացման պատճառ։

«Ապահով լինելու համար նախապատվությունը հարկավոր է տալ խոշոր ապրանքանիշների սպասքին, որն ունի PFOA FREE պիտակավորումը, և չօգտագործել նույնիսկ որակյալ տապակները, եթե դրանց վրա քերծվածքներ են ի հայտ եկել», – հավելել է նա:

tert.am