
Կյանքից անժամանակ հեռացել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը: Ցավալի լուրը հայտնել է արտիստի հարազատ թատրոնը:
«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ», – նշված է հաղորդագրությունում:
Ռոբերտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 17:00-ից մինչեւ 20:00-ն Շահումյան գերեզմանատան «ՍԱՆ ԼԱԶԱՐՈ» սգո սրահում:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 09:30-ից 10:30-ն՝ տիկնիկային թատրոնի ճեմասրահից: