Դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ շղարշ» ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը, հայտնում է Variety-ն։
Էգոյանի նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Տորոնտոյում։ Ֆիլմում Սեյֆրիդը մարմնավորում է Ժանինին, որը թատրոնի լուրջ ռեժիսոր է։ Նրա առաջ դժվար խնդիր է դրվում՝ վերարտադրելու իր նախկին ուսուցչի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Սալոմեա»-ն։
Իր անցյալի մութ հիշողություններով հետապնդված Ժանինը թույլ է տալիս, որ իր երբեմնի ճնշումները վերադառնան, երբ նա երկար տարիներ անց կրկին մտնում է օպերային աշխարհ:
Ֆիլմի սցենարը գրել է Էգոյանը, որը Նիվ Ֆիչմանի, Սիմոն Ուրդլի, Ֆրեյզեր Էշի եւ Քեւին Քրիստի հետ դրա համապրոդյուսերներից է։ Կինոժապավենի շուրջ նաեւ կաշխատեն Արամ Թերցակյանը, Նեյթ Բոլոտինը, Մաքսիմ Կոտրեյը, Նոա Սիգալը, Ադրիան Լավը եւ Ջոն Սլոսը։