Takprtosto.cc կայքը գրում է, որ մազերը ֆիքսելու լաքը կարող է օգտագործվել անսովոր միջոցներով:
Կոսմետիկայից առաջացող հետքերը հագուստից ավելի հեշտ է հեռացնել՝ հագուստի վրա մազերի լաք փչելով:
Զուգագուլպաները հաճախ պատռվում են անհարմար պահի և անհարմար տեղում: Վնասված փոքր հատվածների վրա կարող եք լաք փչել:
Եթե ցանկանում եք փայլեցված կոշիկների տեսքը երկար պահել, ձեզ օգնության կհասնի մազերի համար լաքը:
Չե՞ք կարողանում թելը մտցնել ասեղի անցքը: Փորձեք թելի վրա լաք փչել:
Եթե տանը կամ աշխատասենյակում միջատների բույն եք գտել, իսկ ձեռքի տակ հատուկ միջոց չունեք, դրանց վրա մազերի լաք փչեք:
Եթե կահույքի կամ հագուստի վրա հետքեր կան, դրանք կարող եք վերացնել լաքի միջոցով:
Որպեսզի նկարը նոր տեսք ունենա, դրա վրա լաք փչեք:
Ծաղկեփունջն ավելի երկար թարմ կմնա, եթե դրա վրա մազերի լաք փչեք:
Եթե տանը բուխարի ունեք, կրակ կարող եք վառել մազերի լաքի միջոցով:
Եթե տաբատի շղթան իջնում է, դրա վրա մազերի լաք լցրեք: