Fithacker.ru կայքը գրում է, որ վերջրես կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ չորամրգերը կարող են նվազեցնել հաստ աղու քաղցկեղի զարգացման հնարավորությունը։ Չորացրած սև սալորն այսօր շատ տարածված է, և այն կարող է օգտակար լինել քաղցկեղի կանխարգելման հարցում։ Նշված հետազոտություններն անցկացվել են Նենսի Թյորների կողմից, ով Տեխասի համալսարանի՝ սննդի և մթերքի բաժնի հետազոտության պրոֆեսոր է։ Հետազոտության իմաստն այն էր, որ սև սալորն օգնում է աղիների բակտերիաների պահպանմանը։ Դրանք նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Աղեստամոքսային տրակտում բակտերիաների բազմաթիվ տեսակներ կան, և բորբոքումը կարող է տեղի ունենալ, երբ միկրոֆլորայի խանգարում է տեղի ունենում։ Այս բորբոքումը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Սև սալորը հարուստ է ֆենոլային միացություններով
Ֆենոլային միացությունները, որոնցով հարուստ է սև սալորը, ուսումնասիրվել են հետազոտության ընթացքում։ Դրանք շատ օգտակար են առողջության համար և կարող են հավասարակշռել ազատ ռադիկալները, ինչպես նաև աշխատում են՝ որպես հակաօքսիդանտներ։ Հետազոտությունն անցկացվել է մկների շրջանում։ Նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջինին սննդակարգ է նշանակվել, որը սալոր է պարունակել, երկրորդ խմբի դեպքում սննդակարգում սալոր չի եղել։ Երկուսի սննդակարգն էլ կալորիաների հավասար քանակ և միկրոէլեմենտներ է պարունակել։ Միակ տարբերությունը սալորի օգտագործումն է եղել։ Հաջորդ քայլն աղիների ուսումնասիրությունն է եղել։
Սև սալորը հավաքում է աղիների առողջ բակտերիաները
Նախ՝ հետազոտողները նկատել են, որ մկների մոտ, որոնց սննդակարգում ներառված է եղել սև սալորը, լավացել է աղիների միկրոֆլորան։ Սալոր չկերած մկների մոտ հակառակ արդյունքներն են գրանցվել։ Սև սալորի չիր կերած մկների շրջանում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի փոքր է եղել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը