38-ամյա Քլոե Քարդաշյանը բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

38-ամյա Քլոե Քարդաշյանը բիկինիով ցուցադրել է կազմվածքը

Ամերիկացի մոդել և ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանն անկեղծ ֆոտոշարք է հրապարակել։ Նա նկարները տարածել է իր սոցիալական ցանցերում, հայտնում է Gazeta.ru-ն։

Նկարներում 38-ամյա Քլոե Քարդաշյանը կեցվածք է ընդունել մոխրագույն լողազգեստով։ Կերպարը լրացվել  է թեւնոցներով և կախազարդով։ Լուսանկարի համար նա արձակել է մազերը և առանց շպարի հայտնվել տեսախցիկի առաջ։

Մեկնաբանություններում երկրպագուները գրել են. «Ինչպիսի գեղեցկուհի», «Բարբի», «Վաու, շքեղ ես», «Դու կատարյալ ես», «Անհավանական»:

2022 թվականի սկզբին Քլոե Քարդաշյանը բաժանվեց իր ընկերոջից՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից։ Ամռանը հայտնի դարձավ, որ նախկին սիրահարները պատրաստվում են երկրորդ երեխան ունենալ փոխնակ մոր միջոցով։ Տղան ծնվել է օգոստոսի 6-ին։ Չնայած իրենց երկրորդ երեխայի ծնունդին՝ Քլոեն և Տրիստանը երբեք չվերականգնեցին իրենց հարաբերությունները։