
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը 95 միլիոն դոլար է վաստակել «Ավատար։ Ջրի ուղին» ֆիլմի համար, գրում է Forbes-ը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կինոռեժիսորը և 20th Century Studios-ը համաձայնություն են ունեցել, որով Քեմերոնը որոշակի բոնուսներ է ստացել կինովարձույթում ֆիլմի հաջողության համար։ Այնուամենայնիվ, այս պարգևների ճշգրիտ չափը հայտնի չէ:
Ժապավենը դարձավ պատմության մեջ վեցերորդը, ինչպես նաև առաջինը համաճարակից հետո, որը հավաքեց ավելի քան 2 միլիարդ դոլար դրամարկղում: Նաև ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը դարձավ միակը, ում երեք ֆիլմերը («Ավատար»-ները և «Տիտանիկ»-ը) հատեցին այս նշաձողը: