Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցանկացած առիթ օգտագործում է իր հայկական արմատներով ու ժառանգությամբ հպարտանալու համար։ Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ, պարբերաբար, կիսվում է իր առօրյայով։ Ինստագրամյան իր ամենաթարմ հրապարակման մեջ Օհանյանը տեղադրել է մի լուսանկար, որում դստեր եւ ծնողների հետ գոլֆի դաշտում է։ Նա հայտնել է, որ դստեր՝ Օլիմպիայի հետ հրաշալի ժամանակ են անցկացրել եւ հիանալի վարժանքներ ունեցել։
Իսկ մեկնաբանություններում գործարարի հեռտեւորդների ուշադրությունը գրավել է փոքրիկ Օլիմպիան։ Քոմենթներից մեկում ասվում է՝ «Օհանյանի գեները գերիշխում են», ինչին հաջորդել է անձամբ Օհանյանի մեկնաբանությունը՝ «Մեզ փորձում էին թաղել, բայց մենք սերմեր ենք տալիս»։