«Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն առանձնահատուկ էր ոչ միայն գյուղական կյանքն ու բարքերը ներկայացնող հետաքրքիր պատմությամբ, այլեւ՝ վառ ու ինքնատիպ հերոսներով։ Նրանցից էին, օրինակ, Գարիկն ու Գուգուն՝ դերասաններ Հայկ Հովհաննիսյանի եւ Վարուժան Մարգարյանի կերպարները։ Քանի որ այս հերոսների պատմությունը, կարծես, կիսատ էր մնացել «Անտառի տնակում», ստեղծագործական կազմը որոշել է նրանց «երկրորդ հնարավորություն տալ»՝ ներառելով նոր արկածային հեռուստասերիալում։
««Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի երկրոդ եթերաշրջանում շատ վառ կերպարներ էին Գարիկը եւ Գուգոն։ Նրանք գունեղ էին, հագեցած, դերասանների ու ռեժիսորի շմնորհիվ՝ նաեւ շատ կոլորիտային։ Երբ ավարտվեց երկրոդ եթերաշրջանը, հասկացա, որ բոլոր կերպարների պատմությունները հասել են իրենց հանգուցալուծմանը, իսկ Գարոն եւ Գուգոն դեռ ասելիք ունեն, ու ես, որպես հեռուստադիտող, մեծ հաճույքով կնայեմ նրանց առանձին պատմությունը։ Բացի այդ, կերպարների վրա մեծ աշխատանք էր տարվել եւ ափսոսացի այդքանով ավարտել ամեն ինչ։ Առաջարկեցի պրոդյուսերներին, ներքին վստահությամբ, որ չեն ցանկանա հատուկ անդրադառնալ այս կերպարներին, բայց առաջարկս հաստատվեց երկու ժամ անց»։
Ավելի մանրամասն՝ news.am