Հնդիկ տղամարդը սիրահարվել է փուչիկներին և քնում է դրանց հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդիկ տղամարդը սիրահարվել է փուչիկներին և քնում է դրանց հետ

Հնդկաստանի Մումբայ քաղաքից Աակաշ Մաջումդարը հարաբերությունների մեջ է մտել փուչիկների հետ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

28-ամյա տղամարդը պնդում է, որ իրեն անշունչ առարկաներն են գրավում։ 2021 թվականին նա սիրահարվել է փուչիկներին ու այժմ չի բաժանվում դրանցից։ Մաջումդարի խոսքով՝ դրանք իր հետ շփվում են տելեպատիայի միջոցով։ «Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, բարի լույս եմ ասում և համբուրում կողքիս քնած փուչիկներիս, և դրանք փոխադարձաբար են պատասխանում»,- ասել է նա։

Մաջումդարն առանց փուչիկների տնից դուրս չի գալիս. հաճախ է դրանց հետ շրջում այգում և խանութներ այցելում։ Տղամարդը նշել է, որ փուչիկները շատ փխրուն են, ուստի ուշադիր հետևում է դրանց։ «Մի անգամ, երբ պոմպով մի քանի փուչիկներ էի փչում, դրանցից մեկը պայթեց։ Կորստի պատճառով լաց էի լինում ու դրանից հետո ավելի զգույշ դարձա»,- ասել է նա։ Մաջումդարը հավելել է, որ եթե իրեն չի հաջողվում փրկել պայթած փուչիկը, ապա դրա համար թաղում է կազմակերպում։

Մարդիկ, ում գրավում են անշունչ առարկաները, կոչվում են օբյեկտոֆիլներ կամ օբյեկտոսեքսուալներ: Այդպիսին են Շվեդիայի բնակչուհի Էկլոֆ Բեռլիներ-Մաուերը, ով 1979 թվականից իրեն համարում է Բեռլինի պատի կինը, և ամերիկուհի Էրիկա ԼաԲրին, ով 2007 թվականին ոչ պաշտոնական ամուսնության մեջ է մտել Էյֆելյան աշտարակի հետ։