Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին մեծ շանսոնիեի մասին պատմող կենսագրական «Պարոն Ազնավուր» ֆիլմում։ Հանրությանն այն կներկայացվի 2024 թվականին, հայտնում է Հայկական կինոհանրության ֆեյսբուքի էջը։
Ֆիլմը պատմում է 1950-ականներին Ազնավուրի համբավ ձեռք բերելու եւ շատ հայտնի արտիստների հետ նրա բարեկամության մասին, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ, ով նրան հյուրախաղերի է տարել Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ:
Թահար Ռահիմը ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան է, ով Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում նկարահանվել է Նազարեթ Մանուկյանի դերում: Դերասանը «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, արժանացել է նաև BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի»։
Կենսագրական ֆիլմը, որը վերնագրված է «Միսյե Ազնավուր», կնկարահանեն պոետ-ռեժիսոր Մեհդի Իդիրը եւ Grand Corps Malade-ն, իսկ պրոդյուսերը՝ Kallouche Cinema եւ Mandarin & Compagnie ընկերությունները։