Ռուսական հեռուստատեսության գլխավոր իլյուզիոնիստ Հմայակ Հակոբյանը կապույտ էկրաններից իր անհետացումը բացատրել է ծնողների մահվան հետ կապված ապրումներով։
Նրա հայրը՝ Հարություն Հակոբյանը, ԽՍՀՄ-ում հայտնի աճպարար էր, որին հյուրընկալել էր նաեւ Նիկիտա Խրուշչովը։ Նա կյանքից հեռացավ 2005 թվականին, եւ նրա մահը խիստ ազդել է Հմայակի վրա։ «Այո, ոգեշնչման աղբյուրը փակվել է վերակառուցման համար։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել։ Ոչ վաղ անցյալում մայրս մահացավ, սա մեծ կորուստ է։ Ես փակվեցի։ ներսս մինչ օրս քանդվում է։ Իսկ իմ այսօրվա «ավաղը» երեկվա ամպագոռգոռ «ուռաաա»-ն է։ Զրուցակիցներիս շրջանակը նեղացել է՝ հասնելով միայն կնոջս, նա ինձ խորը շնչելու հնարավորություն է տալիս»,- ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «МАЛАХОВ» հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ ինքը դեռ չի մտածում մեծ էկրան վերադառնալու մասին, թեեւ իրեն դեռ փողոցում ճանաչում են ու ինքնագիր են խնդրում։ «Եվ այսպես, ես փակեցի վարագույրները եւ ոչ մեկի հետ չեմ շփվում… Ինչո՞ւ: Կան մարդիկ, որոնց հետ նույնիսկ հորանջելու բան չկա, կան մարդիկ, որոնց հետ նույնիսկ լռելու բան չկա։ Եվ կան մարդիկ, որոնց լռությունը ուզում ես լսել։ Ինձ համար շատ դժվար է շփվել։ Իսկ ես սովոր եմ քնքշանքի, կախարդանքի », – նշել է նա: