Ռուս հայտնի դերասան եւ հաղորդավար Դմիտրի Նագիեւը հրաժարվել է վարել «Муз-ТВ» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի պարգեւատրում է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստներին։ Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ում տեղադրված հոլովակով։
«Այս անգամ՝ ոչ, բայց կգա ժամանակ, որ մենք կաշխատենք միասին»։
Շոումենը նաեւ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ այն վարելու առաջարկի համար։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Gazeta-ն, Նագիեւը, ավելի քան տասը տարվա համագործակցությունից հետո, դուրս է եկել Ռուսաստանի Առաջին ալիքից։ Հաղորդավարը նշել է, որ ինչպես շատ ռուսներ, ինքն էլ, պարզապես, սկսել է մտածել նոր գործունեություն ծավալելու մասին։ Նա ծրագրում է զբաղվել բիզնեսով եւ իր վարսավիրանոցը բացել։
Ավելի ուշ Նագիեւը Instagram-ի միջոցով հայտնել էր, որ, պարզապես, ցանկանում է «ապրել ու աշխատել»։ Նա նաեւ ցանկություն է հայտնել վերադսառնալու «Ձայնը» նախագիծ՝ երբ սկսվեն ավելի բարենպաստ օրեր։