Chanel-ը նորաձևության տան պատմությունը ներկայացրել է բույրերով
Advertisement 1000 x 90

Chanel-ը նորաձևության տան պատմությունը ներկայացրել է բույրերով

Chanel ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է 15 փոքրիկ սրվակներից բաղկացած Les Exclusifs պարֆյումերային հավաքանին, որոնցից յուրաքանչյուրը 4 միլիլիտր տարողություն ունի: Շարքում տեղ են գտել 1922-ից մինչև 2016 թվականն ստեղծված բույրերը: Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հավաքանիում ներկայացված են պարֆյումերային ջրի 14 տարբերակ և մեկ օդեկոլոն: Դրանցում զգացվում են ծաղկային, բնափայտի և ցիտրուսային երանգները: Դրանք վաճառվելու են միայն մակնիշի պարֆյումերային-կոսմետիկական բուտիկներում:

Chanel նորաձևության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն և ուրիշներ:

Նորաձևության տան գույնի և մակիաժի գծով միջազգային դիզայների պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է Լյուչիա Պիկան:

Բրենդի նորույթներից մեկը մաշկի համար նախատեսված Blue Serum շիճուկն է՝ կանաչ սուրճի, ձիթապտղի և մազտաքի ծառի խեժի լուծամզվածքներով: