Մեզ շրջապատող աշխարհն ամեն օր փոխվում է. առողջ ապրելակերպի կատարելագործված սկզբունքներ են ի հայտ գալիս, իսկ հները ադապտացվում են եւ ներկայացվում որպես նոր: Ուստի այսօր կարեւոր է տարբերակել առասպելներն իրական ևեւգործող առաջարկություններից, որպեսզի փրկվենք փողի ու ջանքերի վատնումից: NEWS.am STYLE-ը հավաքել է առողջ ապրելակերպի 5 հայտնի միտում, որոնք կարելի է համարել բոլորովին անիմաստ։
Թանկ հատապտուղներ
Համացանցում լայն տարածված միֆ կա որոշ հատապտուղների օգտակարության մասին, որոնց համար ստիպված կլինեք ծախսել ձեր բյուջեի զգալի մասը։ Օրինակ, հատապտուղները, ինչպիսիք են հապալասը կամ գոջին, հաճախ հայտնվում են առողջ ապրելակերպի տարբեր ազդեցիկ մարդկանց լուսանկարներում, սակայն քչերն են ասում իրենց բլոգներում, որ շատ ստանդարտ մրգեր եւ հատապտուղներ պարունակում են ավելի օգտակար հատկություններ, քան դրանց թանկարժեք տարբերակները:
Օրինակ, ըստ Շոտլանդիայի ինստիտուտի, սեւ հաղարջը ամենաառողջ հատապտուղներից մեկն է, իսկ հապալասի հյութը պարունակում է ավելի քիչ հակաօքսիդանտներ, քան այլ ոչ թանկարժեք տարբերակները, ինչպիսիք են հապալասը, նուռը եւ նույնիսկ կարմիր գինին:
Համեմատության համար նշենք, որ երեւանյան սուպերմարկետներում սեւ հաղարջի 125 գրամն արժե մոտ 1700 դրամ, իսկ հապալասը կարող է արժենալ առնվազն 5000 դրամ։
Շշալցված ջուր
Շատ ջուր խմելը լավ սովորություն է սննդի ընդունումը նվազեցնելու եւ մարզվելուց առաջ ու հետո աղա-ջրային բալանսըպահպանելու համար: Այսօր կարծիք կա, որ շշալցված ջրից կարող եք լրացուցիչ առավելություններ ստանալ։
Սակայն, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նման ջուրն ավելի օգտակար եւ անվտանգ չէ. փորձարկված նմուշների մոտ մեկ քառորդը ոչնչով չի տարբերվում ծորակի ջրից: Ավելին, շշի մեջ պարունակվող քիմիական նյութերը ժամանակի ընթացքում հայտնվում են ջրի մեջ։
Առանց գլյուտենի դիետա
Եթե ոմանց համար առանց գլյուտենի դիետան անհրաժեշտություն է, ոմանց համար դա կարող է մոլորություն լինել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գլյուտենից կանխամտածված խուսափումն առողջոթւյան օգուտ չի տալիս եւ սովորական առողջ մարդու համար քաշի կորստի օգտակար ռազմավարություն չէ:
Ցանկացած դիետայի դեպքում պետք է նկատի ունենալ, որ մթերքները չի կարելի բաժանել լավի եւ վատի, պարզապես անհրաժեշտ է հետեւել չափին եւ օգտագործել օրական ճիշտ չափը՝ հաշվի առնելով ֆիզիկական ակտիվությունը։
Բացի այդ, առանց գլյուտենի դիետան թանկ է եւ չի արդարացվում՝ ձեր սննդակարգից հրաժարվելով ամբողջական հացահատիկային մթերքներից, որոնք ունեն օգտակար հատկություններ:
Հյութերի օգնությամբ օրգանիզմի մաքրում
Հյութերով օրգանիզմի մաքրումը կամ «հյութերով դետոքսը» շատ տարածված երեւույթ է մեր օրերում եւ կարող է կարճաժամկետ էֆեկտով բավականին թանկ տարբերակ լինել:
Պրոֆեսոր Դեւիդ Բենդերն իր զեկույցում նման դետոքսիկացիան բոլորովին անիմաստ է անվանում, քանի որ մեր օրգանիզմն ի վիճակի է բնական ճանապարհով հաղթահարել այս գործընթացը՝ առանց լրացուցիչ միջոցների անհրաժեշտության։ Հյութերով դետոքսի փոխարեն խորհուրդ ենք տալիս հետեւել հավասարակշռված սննդակարգին, եւ ձեր օրգանիզմը կկատարի մնացած աշխատանքը ձեր փոխարեն:
Տոնուսը բարձրացնող կոշիկներ
Ո՞վ չի երազում կրել կոշիկ, որն առանց ջանքերի կալորիաներ է այրում: Ավելին, ո՞վ կմտածեր, որ նման կոշիկներ այսօր արդեն կան։ Հենց այդպիսին են համարում տոնուսը բարձրացնող կոշիկները՝ հատուկ տակացուով կոշիկներ, որոնք խթանում են մկանների մշտական աշխատանքը եւ նույնիսկ գեղեցիկ պրեսի ձեւավորմանը։
Սակայն, որոշ փորձագետների կարծիքով, նման կոշիկները չեն արդարացնում այն ակնկալիքները, որոնք իրենց վերագրում են արտադրողները, այլ միայն նրանց հերթական հնարքն է։
Իսկ կալորիաներ այրելու համար ձեզ հարկավոր է միայն սովորական կոշիկներ եւ մի քիչ ձեր սեփական ջանքերը: