Մասնագետը բացատրել է՝ ինչու է գազավորված ջուրն ավելի օգտակար, քան հասարակ ջուրը
Advertisement 1000 x 90

Մասնագետը բացատրել է՝ ինչու է գազավորված ջուրն ավելի օգտակար, քան հասարակ ջուրը

Մաքուր գազավորված ջուրը, որը չի պարունակում շաքար կամ այլ վնասակար հավելումներ, կարող է շատ ավելի մեծ օգուտ տալ օրգանիզմին, քան հասարակ ջուրը։ Բնական գազավորված ըմպելիքը չի վնասում ատամները, մեղմում է որովայնի ցավն ու հեշտացնում է կլման գործընթացը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է սրտաբան Օլգա Բոկերիան։

Ինչպես նշել է բժիշկը, բնական գազավորված ըմպելիքը հարուստ է ճնշման տակ գտնվող ածխաթթու գազով, որը խթանում է բերանի խոռոչում գտնվող որոշակի ընկալիչները։ Սա էլ առաջացնում է այրոցի ու ծակծկոցի զգացողություն՝ խթանելով կլման ռեֆլեքսը։

«Եթե փորձում եք քիչ ուտել, ապա գազավորված ջուրը կօգնի շատ ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը սնվելուց հետո, քան հասարակ ջուրը։ Բացի այդ, կան նաև ապացույցներ, որ գազավորված ջուրը կարող է նվազեցնել այլ ախտանշանների դրսևորումները, այդ թվում նաև մեղմել որովայնի ցավը», – պատմել է բժիշկը։

Շատերը խուսափում են գազավորված ջրից՝ անհանգստանալով, որ այն կարող է փորափքանք առաջացնել, սակայն նման դեպքերում բժիշկը խորհուրդ է տալիս խմել հանքային ջուրը փոքր կումերով։ Ավելին՝ նրա խոսքով՝ առավել հաճախ փորափքանք է առաջանում քաղցր գազավորված ըմպելիքներից հետո, մինչդեռ բնական հանքային գազավորված ջուրը նման խնդիրներ չի առաջացնում։

tert.am