Մարտի 1-ից ՌԴ-ում խորոված կարելի է անել ամառանոցներում՝ տնից 5 մետր հեռավորության վրա։
Ուժի մեջ են մտնում Ռուսաստանում հակահրդեհային ռեժիմի կանոնների փոփոխությունները, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս խորոված անել առանձնատան մոտ։
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ավելի վաղ հնարավոր էր խորոված անել տնից առնվազն 20 մետր հեռավորության վրա, եթե կրակը վառվում էր մանղալի մեջ, իսկ խարույկները կարելի էր վառել առնվազն 50 մետր հեռավորության վրա։
Միաժամանակ, ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ կարգելվեն վանդակաճաղերը նկուղների պատուհանների վրա։