Ֆրենսիս Քյուրքջյանին շատերը համարում են աշխարհի մեծագույն դիզայներ ու նոր օծանելիքների եւ բուրմունքների ստեղծող: Նա, հավանաբար, առավել հայտնի է 1995 թվականին Jean Paul Gaultier-ի համար Le Male արական բուրմունք ստեղծելով, որը դարձել է աշխարհում ամենավաճառվող օծանելիքներից մեկը:
Այդ ժամանակից ի վեր նա ստեղծել է ավելի քան 40 բուրմունք աշխարհի խոշոր ընկերությունների համար, այդ թվում՝ Elie Saab Le Parfum-ը Elie Saab-ի համար, My Burberry-ն Burberry-ի համար, L’Extase-ը՝ Նինա Ռիչիի համար, Narciso Rodriguez for Her-ը՝ Narciso Rodriguez-ի համար եւ Green Tea-ն՝ Էլիզաբեթ Արդենի համար:
Նա նաեւ վերստեղծել է Մարի Անտուանետի սիրելի օծանելիքը Վերսալյան պալատի համար՝ վերադառնալով 17-րդ դարի սկիզբը եւ օծանելիքի աղբյուրները: Իսկ 2006 թվականին Քյուրքջյանը վերանայել եւ թարմացրել է Papier d’Armenie-ն «Ֆրանսիայում Հայաստանի տարվա» համար։
2009 թվականին Քյուրքջյանը լիբանանահայ ֆրանսիացի գործարար Մարկ Չայայի հետ հիմնել է Maison Francis Kurkdjian օծանելիքի տունը։ 2017 թվականին նա դարձավ նորաձեւության գիգանտ LVMH-ի մի մասը։ Այսօր նրա օծանելիքներն ու հարակից ապրանքները վաճառվում են ամբողջ աշխարհում։ Նրա Baccarat Rouge 540-ը՝ հասմիկի, էրէումի եւ մայրու նոտաներով, թողարկվել է 2016 թվականին ու այդ ժամանակվանից դարձել է օծանելիքի ամենահայտնի հիթերից մեկը:
2021 թվականին Քյուրքջյանը նշանակվել է Dior Perfumes-ի ստեղծագործական տնօրեն։ Ինչպես Կառլ Լագերֆելդը, ով հասցրեց նախագծել Chanel-ը, ինչպես նաեւ իր սեփական հավաքածուն, Քյուրքջյանն ունի էներգիա եւ աշխատասիրություն, որը պահանջվում է միաժամանակ երկու գործերը հաջողությամբ կատարելու համար:
«Լավ բույրը լավ հոտ չունի, բայց գեղեցիկ բուրմունք ունի: Հիանալի բույրը գալիս է մեծ պատմությունից: Գաղափարին հասնելու համար լավ տեխնիկա է անհրաժեշտ, բայց գաղափարն ինքնին բավարար չէ։ Բույրը պետք է ունենա բնավորություն եւ միաժամանակ դիֆուզիային լինի: Ես հաճախ եմ պարֆյումերիայի արվեստը համեմատում սահադաշտի հետ։ Գեղասահքի ժամանակ դուք ստանում եք մեկ գնահատական տեխնիկայի, մյուսը՝ արտիստիզմի համար: Գերազանց լինելու համար երկու կատեգորիաներում էլ բարձր միավորներ են պետք, ինչպես պարֆյումերիայում: Մյուս կողմից, լավ բույրը հիշվող է, ունի ուժեղ ձեռագիր եւ երկար է պահպանվում է: Դա կարող է թվալ հեշտ, բայց իրականում ամենադժվարն է»,- Armenian Mirror Spectator-ին տված հարցազրույցում ասել է Քյուրքջյանը։
Ամբողջությամբ՝ news.am