11 օգտակար մթերք՝ օրգանիզմը բորբոքումից պաշտպանելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

11 օգտակար մթերք՝ օրգանիզմը բորբոքումից պաշտպանելու համար

Բորբոքումն օրգանիզմի արձագանքն է պաթոգենի ներթափանցմանը, դա պաշտպանական մեխանիզմ է, որն արագացնում է մարմնի ապաքինումն ու վերականգնումը: Երբ մարմինը վերադառնում է նորմայի, բորբոքումը պետք է աստիճանաբար թուլանա եւ դադարի: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում այն վերածվում է քրոնիկ վիճակի, եւ դա լուրջ սպառնալիք է ստեղծում առողջության համար՝ մեծացնելով տարբեր հիվանդությունների, ներառյալ քաղցկեղի ռիսկերը:

Ստորեւ թվարկված մթերքներն ունեն ամենաուժեղ հակաբորբոքային ազդեցությունները: Դրանց օգտագործումը զգալիորեն բարելավում է օրգանիզմի պաշտպանությունը բորբոքումից առաջացած հիվանդություններից, գրում է Food News պորտալը։

Հատապտուղներ

Սա հակաօքսիդանտ լավագույն սննդային աղբյուրներից մեկն է։ Հենց հակաօքսիդանտների առկայությունն է մթերքը դարձնում  հակաբորբոքային:

Ճարպոտ ձուկ

Այն հարուստ է օմեգա-3-ով։ Չհագեցած ճարպի այս տեսակը հակաբորբոքային ազդեցություն ունի անոթային հյուսվածքի վրա, ինչն օգնում է կանխել սրտի հիվանդությունները:

Տերեւային բանջարեղեն

Հարուստ է վիտամին A-ով, վիտամին C-ով եւ կալցիումով, պարունակում է մի քանի ֆիտոքիմիական նյութեր, մանրաթել: Դրական ազդեցություն է ունենում աղիքային ֆլորայի վրա, նպաստում է «լավ» բակտերիաների աճին, ինչը կանխում է քրոնիկ բորբոքման զարգացումը: Ընկույզ

Բուսական սպիտակուցի հիանալի աղբյուր է եւ պարունակում է նաեւ միահագեցած ճարպեր, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը:

Ընկույզ

Բուսական սպիտակուցի հիանալի աղբյուր է եւ պարունակում է նաեւ միահագեցած ճարպեր, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը:

Ձիթապտղի յուղ

Հարուստ է վիտամին E-ով, պոլիֆենոլներով եւ միահագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը՝ նվազեցնելով անոթային բորբոքումները:

Ամբողջահատիկ 

Հարուստ է լուծվող եւ չլուծվող մանրաթելերով, այն արդյունավետորեն բարելավում է աղիքային միկրոֆլորայի վիճակը: Գիտական ապացույցները հաստատում են, որ ամբողջահատիկ ձավարեղենը կարող է օգնել խոլեստերինի նվազեցման գործում, ինչպես նաեւ պաշտպանել սրտի հիվանդություններից եւ շաքարախտից։

Յոգուրտ

Պարունակում է պրոբիոտիկներ՝ «լավ բակտերիաներ», որոնք պաշտպանում են օրգանիզմը վնասակար բակտերիաներից։

Խաչածաղկավոր բանջարեղեն

Բրոկոլին, բրյուսելյան կաղամբը,  սպիտակ կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը եւ այլն․ հարուստ են մանրաթելերով, վիտամիններով եւ ֆիտոքիմիկատներով, ինչպիսիք են ինդոլը, թիոցիանաթթուները եւ նիտրիլները, որոնք բարելավում են պաշտպանությունը քաղցկեղի որոշ տեսակներից։

Հատիկաընդեղեն

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հատիկաընդեղենը կարող է նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը՝ պայքարելով բորբոքման դեմ, դրան նպաստում է մանրաթելերի, ֆոլաթթվի եւ բուսական սպիտակուցի առատությունը։

Լոլիկ

Հարուստ է վիտամին C-ով եւ լիկոպենով. դրանք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք կարող են, օրինակ, հակազդել շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը։ Հատկապես շատ լիկոպեն է պարունակվում լոլիկում, որը ենթարկվել է ջերմային մշակման։

Fresh cucumbers on a wooden table. Dill, garlic and spices. Preparation of pickled cucumbers. preservation of fresh homemade cucumbers. Selective focus. nature

Վարունգ

Հակազդում է քաղցկեղի եւ ծերացման զարգացմանը:

news.am