Ռումինացի քաղաքական գործիչը ցնցուղ ընդունելիս պատահաբար միացել է առցանց հանդիպմանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռումինացի քաղաքական գործիչը ցնցուղ ընդունելիս պատահաբար միացել է առցանց հանդիպմանը

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Ալբերտո Իոսիֆ Կարայանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին մոռացել է անջատել իր համակարգչի տեսախցիկը և Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առցանց հանդիպման ժամանակ կադրում հայտնվել է մերկ վիճակում։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Կարայանն իր հերթին ներողություն է խնդրել այս միջադեպի համար՝ Facebook-ում հայտարարություն հրապարակելով։

«Տեխնիկան նախկինի պես դաժան կատակներ է խաղում։ Ցավոք սրտի, շտապողականությունն իր խոսքն ասաց։ Ներողություն եմ խնդրում տհաճ միջադեպի համար»,- գրել է պատգամավորը։