Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և մոդել Ջիջի Հադիդը կրկին միասին են։ Համապատասխան լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
2022 թվականի սեպտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին 48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյի և 27-ամյա Ջիջի Հադիդի սիրավեպի մասին։ Զույգը ժամադրությունների ժամանակ բազմիցս հայտնվել է պապարացիների օբյեկտիվում։ Դեկտեմբերին ինսայդերները հայտնել էին, որ մոդելը լքել է դերասանին՝ իր 2-ամյա դստեր պատճառով։ Այնուամենայնիվ, նա, կարծես թե, փոխել է իր միտքը։
Օրերս Դի Կապրիոն ու Հադիդը լուսանկարվել են Միլանում գտնվող ռեստորանում ընթրիքից հետո։
Փետրվարին Լեոնարդո Դի Կապրիոյին կասկածում էին իրենից գրեթե 30 տարով փոքր իսրայելցի մոդել Էդեն Պոլանիի հետ սիրավեպի մեջ։
Լուսանկարները՝ Page Six-ի։