Լրագրող Քսենյա Սոբչակը լուսանկար է հրապարակել Դուբայում անցկացրած հանգստից։ Նա Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է համապատասխան նկարով, հայտնում է Gazeta.ru-ն։
Հրապարակված նկարում Քսենյա Սոբչակը ներկայացել է բեյսբոլի գլխարկով, արևային ակնոցով և շագանակագույն երկկտոր լողազգեստով։ Լրագրողուհին կեցվածք է ընդունել՝ ձեռքերում պահելով 6-ամյա որդուն՝ Պլատոնին։
«Երեխան անվճար էնդորֆինների և կյանքի իմաստի մշտական աղբյուր է», – ասվում է հրապարակման մեկնաբանությունում:
Քսենյա Սոբչակի նոր լուսանկարն անտարբեր չի թողել նրա հետևորդներին։ Շատերը նշել են լրագրողի արտաքին տեսքը և թե ինչպես է մեծացել նրա որդին։ «Դու հիանալի մարզավիճակում ես», «Գեղեցիկ կազմվածք», «Դուք հիանալի մայրիկ եք, իսկ ձեր տղան հայրիկին շատ է նման»,- գրել են նրանք հրապարակման մեկնաբանություններում: