ԱՄՆ Վիրջինիա նահանգի Էնրիկո շրջանի բնակչուհին ինը տարվա փնտրտուքներից հետո հայտնաբերել է Փայփեր անունով իր անհետացած կատվին։ Այս մասին հայտնում է WTVR-TV հեռուստաալիքի կայքը։
Կինը երկար տարիներ փնտրել է Փայփերին։ Ենթադրելով, որ կատուն ողջ չէ, նա որպես սատկած է գրանցել կենդանուն միկրոչիպերի ընկերությունում և համակերպվել նրա կորստի հետ:
Այնուամենայնիվ, 2023 թվականի փետրվարին շրջանի բնակիչներից մեկը հայտնաբերել է Փայփերին իր տան պատշգամբում և այդ մասին զեկուցել տեղի կենդանիների բարեկեցության վարչությանը: Կատվին տեղափոխել են ապաստարան, որտեղ անասնաբույժները նրա վրա հայտնաբերել են միկրոչիպ՝ տիրոջ տվյալներով։ Մասնագետները կապվել են կնոջ հետ և հայտնել, որ գտել են նրա կենդանուն։ Շուտով Փայփերը վերամիավորվել է տիրուհու հետ։
Էնրիկո շրջանի ոստիկանությունը հիշեցրել է ընտանի կենդանիների տերերին միկրոչիպերի կարևորության մասին և շնորհավորել Փայփերին տուն վերադառնալու կապակցությամբ: