Կուկուռուզ ուզող ձյաձյան ով էր, պապա։ Մեր մութ անցյալը, բալես
Advertisement 1000 x 90

Կուկուռուզ ուզող ձյաձյան ով էր, պապա։ Մեր մութ անցյալը, բալես

«Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն, եւ այլն։ Պարզապես միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք», գրել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը եւ տարբեր ժամանակներում եւ տարբեր տեղերում արված լուսանկարներ հրապարակել։

Լուսանկարներում Նիկոլի թթված ու լարված մռութից այնքան էլ չի զգացվում, որ քաղաքներում հանգիստ զբոսնում են, դրա համար տիկին Աննան շտապում է կանխել թերահավատներին, թե միշտ չէ, որ իրենց նկատում են։ Նրան կարելի է հասկանալ՝ պետք է ցույց տալ, որ ժողովուրդն ընդունում է առաջին ընտանիքը, համաձայն է նրա «խաղաղ օրակարգին»։ Ժողովրդի հայտնի հատված այդպես էլ ընդունում է, եւ նրան կարելի է հասկանալ՝ մարդիկ ապրել են ուզում, սրճարաններ այցելել, կարկանդակ ու եգիպտացորեն, ՀՀ դեռ մնացած տեսարժան վայրեր վայելել։ Առանց գլուխները քաղաքականությամբ լցնելու եւ պարզ հավատով, որ 2018 թվականին բռունցք թափ տալով լուծել են իրենց խնդիրները հավիտյանս հավիտենից։

Նիկոլն անկասկած հասկանում է, թե ինչ է լինելու անձամբ իր հետ «խաղաղ օրակարգը» ստորագրելուց ու վավերացնելուց հետո։ Ռուսական ու թուրքական ռազմատրանսպորտային օդանավերով 300-400 հոգով արտագաղթելու հեռանկարը խիստ մշուշոտ է՝ Ռուսաստանը մոտենում է ճակատագրական հանգրվանի, երբ այդ օդանավերը կարող են պետք գալ Պուտինի կլեպտոկրատ ռեժիմին, Թուրքիան էլ այդ ճանապարհին է։ Ավելի հավանական է առաջին դեմքերի պարզ ուտիլիզացիան «հայրենասեր վրիժառուների գործողության» կեղծ քողի տակ։

Մենք Նիկոլի նման ճակատագիրը թույլ չենք տա եւ կերաշխավորենք յուրովի երջանիկ ու երկար կյանք հայրենիքում։ Տիկին Աննայի նկատառումը, թե իրենց միշտ չէ, որ նկատում են, վկայում է, որ նա ավելի իրատեսական է գնահատում իրավիճակը եւ հեռանկարը։

Փաշինյանին ոչ թե երկրից, այլ մեր միջից պետք է վտարել, ասում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը։ Այդ պարագային, Փաշինյանն ու «խաղաղ օրակարգի» գծով նրա շրջապատը լիովին տեսանելի կդառնան կիրակի օրերին հրակայուն ապակե տուփերում, որոնք կդրվեն դեռ քրդի լաթերն ու գույնզգույն լամպուշկեքը հիշող թամանյանական հրապարակում։ Իբրեւ ազգային անկման կենդանի ցուցադրություն։ Դեռ գալիք երկու սերունդ պիտի դաստիարակվի այդ օրգանիզմ-թանգարանների բացօթյա զննումներով՝ գռեհկության ակտը արմատախիլ անելու համար։ Երկար, երկար կյանք ձեզ եգիպտացորենով, գառով, կորեկով։

lragir.am