Մեքսիկայի նախագահը հանգստյան օրերին սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել այն բանից հետո, երբ հրապարակել է լուսանկար, որտեղ, իր կարծիքով, ծառի վրա նստած «էլֆ» է, գրում է Daily Mail-ը:
Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Twitter-ում հրապարակել է փայլուն աչքերով առեղծվածային տեսք ունեցող արարածի լուսանկար, ինչպես նաև Յուկատեկ-Մայա հնագիտական վայրի քանդակների լուսանկարը: Նախագահը նշել է, որ ամեն ինչ շատ առեղծվածային է:
69-ամյա Լոպես Օբրադորը, որն ավելի քան ինը միլիոն հետևորդ ունի սոցիալական մեդիայի կայքում, արագ գրավել է օգտատերերի ուշադրությունը, որոնք սկսել են անխնա ծաղրել նրան իր գրառման համար: