Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներց մեկը՝ Անժելա Սարաֆյանն, աչքի է ընկնում իր բացառիկ էլեգանտությամբ։ Նրբակազմ դերասանուհին թե առօրյա, թե բեմական կերպարներում շեշտում է մարմնի գեղեցկությունը՝ այն ընդգրկելով կիպ կամ եթերային զգեստների մեջ։
Ուսումնասիրելով դերասանուհու ինստագրամյան էջը՝ տեսնում ենք, որ կարմիր գորգերին նա նախապատվությունը տալիս է թեթեւ զգեստներին, որոնք կարող են որեւէ բաց դետալ ունենալ՝ ուսերի, կրծքի, մեջքի կամ որովայնի հատվածում։ Լինի լայն, թե չափազանց կիպ զգեստներով՝ Անժելան միշտ սեքսուալ տեսք ունի, եւ երբեք չի հատում վուլգարության սահմանը։