Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ղամբարյանի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի ծննդյան օրն է: Օրվա առթիվ դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսահոգի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի լուսանկարը՝ շնորհավորելով նրա երկնային ծնունդը:
«Շնորհավոր երկնային ծնունդդ: Քանի դեռ կան քո բուժած բալիկները, ու դեռ կծնվեն նրանց բալիկների բալիկները՝ կլինես նաև դու»,- գրել է Լուիզա Ղամբարյանը: