
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է։ Սերբիայում կինոռեժիսորը սառույցի վրա ընկնելու պատճառով կոտրվածք է ստացել, ՏԱՍՍ-ին հայտնել են ռեժիսորի շրջապատից։
«Էմիր Կուստուրիցան կոտրել է ոտքը, անհաջող ընկել է սառույցի վրա Սերբիայում, վաղը նախատեսում են նրան վիրահատել: Կինոփառատոնում («Հրե ոգին» – խմբ․) նա կաշխատի գիպսով»,- ասել են գործակալության զրուցակիցները։