Չիլիի Զատկի կղզում գտնվող հրաբխի խառնարանում հայտնաբերվել է նախկինում անհայտ մոաի ևս մեկ արձան, հայտնում է The Guardian-ը։
Կղզում ընդհանուր առմամբ մոտ հազար մոաի արձան կա, որոնք պատրաստված են ծակոտկեն լեռնային ապարից՝ հրաբխային տուֆից։ Ամենաբարձրը մոտ 33 ֆուտ է (մոտ 10 մետր)։ Արձանների միջին քաշը 3-5 տոննա է։ Սակայն կան նաեւ մինչեւ 80 տոննա կշռով նմուշներ։
Արձանը հայտնաբերվել է հրաբխի խառնարանում, որտեղ եղել է լիճ, որն սկսել է չորանալ 2018 թվականին։ 1,6 մետր բարձրությամբ արձանը հայտնաբերվել է կողքի վրա պառկած և դեպի երկինք նայելիս։
Գիտնականները նշում են, որ վերջին 200-300 տարիների ընթացքում Ռանո Ռարակուի խառնարանը երեք մետր խորություն է ունեցել, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ ոչ մի մարդ չէր կարող այնտեղ մոաի թողնել։