
Երեկ՝ մարտի 2-ին Երեւանում կայացավ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան։ Արկածային այս ֆիլմի առաջին մասի պրեմիերան եղել է 2018-ի հոկտեմբերին:
«Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմում հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին կտեսնի ավելի շատ ու ծիծաղելի կերպարներում եւ իրավիճակներում, որոնց շուրջ էլ ձեւավորված է ֆիլմի ամենազավեշտալի գիծը։ Արկածային այս պատմության ողջ ընթացքում Հենզել Բրուտենցն անցնում է իր հմայիչ գործընկերուհու՝ Աննայի հետ, որին մարմնավորում է երգչուհի Իվետա Մուկուչյանը։
Իսկ ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը նշում է՝ Իվետա Մուկուչյան եւ Մկրտիչ Արզումանյան զույգի ընտրությունը որոշվել է՝ ելնելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում նրանց համագործակցության հաջողությունից։