
Սատկել է Վիբորգի ամրոցից թանգարանային կատու Ֆիլիմոնը, հաղորդում է Վիբորգի Միացյալ թանգարան-արգելոցը։
«2023 թվականի մարտի 2-ին Սըր Ֆիլիմոնն ավարտեց իր երկրային ճանապարհորդությունը։ Նա ապրել է գրեթե 18 տարի, որից վերջին տասներեքը՝ Ամրոցի կղզում, իսկ տասներեքից վերջին 6,5 տարին՝ Վիբորգի Միացյալ թանգարան-արգելոցում։ Դա՝ դե յուրե, իսկ դե ֆակտո Ֆիլիմոնն այս ժամանակահատվածում ամրոցի միակ իսկական տերն է»,- հայտնում է թանգարան-արգելոցը՝ նշելով, որ կատուն սատկել է նեոպերաբել քաղցկեղից։
news.am