Ինչպես կանխել ջղաձգումներն ու արագ մեղմել դրանց հետևանքով առաջացած ցավոտ զգացողությունները
Advertisement 1000 x 90

Ինչպես կանխել ջղաձգումներն ու արագ մեղմել դրանց հետևանքով առաջացած ցավոտ զգացողությունները

Ոտքերի մկանների ջղաձգումները կարող են այնքան ուժգին ցավոտ զգացողություններ առաջացնել, որ մարդը կդժվարանա հենվել տվյալ վերջույթի վրա, սակայն օստեոպաթ Ալես Ուլիշչենկոն իր թելեգրամյան ալիքում ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն կանխել նման խնդրի զարգացումն ու մեղմել տհաճ զգացողությունները։

Մասնագետի խոսքով՝ ջղաձգումների դեպքում առաջին հերթին հարկավոր է նստել և ձեռքով բռնել ոտնաթաթը, որից հետո հարկավոր է ձգել ոտքի մատները դեպի ծնկներն ու լավ մերսել ջղաձգված մկանը։

«Եթե մկանը ջղաձգվում է ջրի մեջ կամ անկողնում եղած ժամանակ, ապա հարկավոր է ձգել այն՝ ոտքի մատները դեպի ձեզ ձգելով», – նշել է Ուլիշչենկոն՝ հավելելով, որ ջղաձգումների դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող են լինել նաև մերսումն ու կոնտրաստային ցնցուղը։

Այնուամենայնիվ, եթե ջղաձգումները հաճախակի բնույթ են կրում, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին ու որոշակի հետազոտություններ անցնել դրանց պատճառը պարզելու համար։

tert.am