Գերմանական Lufthansa ավիաընկերության չվերթի ինքնաթիռն Օսթինից Ֆրանկֆուրտ չվերթի ժամանակ կայծակ է հարվածել։ Օսկարակիր դերասան Մեթյու Մաքքոնահին եւ նրա կինը՝ Կամիլա Ալվեսը, եղել են ինքնաթիռում։
Միջադեպի պատճառը 11 կմ բարձրության վրա ուժեղ մրրկայնությունն է եղել։ Իրավիճակն ավելի է սրել այն, որ կայծակի պահին ամրագոտիներն անջատվել են։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վաշինգտոնի օդանավակայանում, 7 մարդ հոսպիտալացվել է։
«Մեր ինքնաթիռը վայր է ընկել 4000 ֆունտ բարձրությունից (մոտ 1,2 կմ)։ 7 հոգի ծանր վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ինքնաթիռի ներսում ամեն ինչ այս ու այն կողմ էր թռչում։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ցույց տալ, քանի որ հարգում եմ ուրիշների գաղտնիությունը… Փառք Աստծո, բոլորը ողջ են: Շնորհակալություն Վաշինգտոնի օդանավակայանում Marriott հյուրանոցի բարության համար, որտեղ մենք վայրէջք կատարեցինք եւ կարողացանք գիշերել: Եվ մենք կարողացանք նաեւ բար գնալ փակվելուց մեկ րոպե առաջ… Մենք լավ քնեցինք, այսօր նոր չվերթ է մեզ սպասում»,- սոցցանցերում գրել է դերասանի կինը։