«Հայփոստ»-ը տեղեկացնում է․
«Ռուսաստանի Դաշնության նշանակված օպերատորը Միության անդամ-երկրների նշանակված օպերատորներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունները միավորող Մաքսային միության ստեղծման կապակցությամբ մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով 2010թ. հուլիսի 1-ից արգելված է միջազգային փոստային առաքանու ներդրանքով ուղարկել հետևյալ անձնական օգտագործման իրերը.
Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծման նպատակով.
- Տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
– որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր,
– որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ,
– որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները,
– որոնք նպաստում են նացիստական խորհրդանիշի և տարբերանշանի տարածմանը,
– որոնք պարունակում են այլ տեղեկատվություն, որը կարող է վնասել Ռուսաստանի Դաշնության հասարակական և տնտեսական շահերին, նրա քաղաքական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանը և բարոյականությանը: - Ցանկացած տեսակի զենք (և դրանց մասեր), զինամթերք (և դրանց մասեր), կառուցվածքով քաղաքացիական ծառայության համար նախատեսված զենքերին համանման իրեր
- Վտանգավոր սննդամթերք
- Հատուկ տեխնիկական սարք գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով
- Թունավոր նյութեր, որոնք չեն հանդիսանում նարկոտիկ և հոգեմետ նյութերի նախորդողներ
- Թմրեցուցիչներ, հոգեմետ նյութեր և դրանց նախորդողներ, ներառյալ դեղամիջոցների տեսքով
- Մարդու օրգաններ, արյուն և դրանց բաղադիչներ
- Ցանկացած տեսակի և վիճակի բույսեր ու սերմեր
- Կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, տզրուկների և շերամորդերի
- Օզոնային շերտը քայքայող նյութեր
- Կոշտ օրգանական աղտոտիչների մասին 2001թ. մայիսի 22-ի Ստոկհոլմի Կոնվենցիայի Ա և Բ հավելվածների դրույթներին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ
- Ջրային կենսաբանական աղբյուրների ձկնորսական գործիքներ.
– միաթել հյուսվածքից, նեյլոնից կամ այլ պոլիամիդներից ձեռքով կամ մեքենայով պատրաստված արհեստական ձկնորսական հյուսված ցանցեր, որոնց թելի տրամագիծը 0,5 մմ-ից փոքր է և ցանցի մեկ վանդակի չափսերը 100 մմ-ից ցածր են (ցանցի վանդակի մեկ կողմի երկարությունը փոքր է 50 մմ-ից)
– ձկնորսական էլեկտրական համակարգեր և սարքավորումներ` բաղկացած կոնդուկտորներով և մարտկոցներով ազդանշանային էլեկտրական շարժիչներից, որոնք միասին կատարում են ջրային կենսաբանական աղբյուրների (ձկան որսի) դուրս նետում էլեկտրական հոսանքի օգնությամբ - Ռադիոակտիվ նյութեր
- Մշակութային արժեքներ
- Փչացող սննդամթերք
- Ցանկացած տեսակի թանկարժեք քարեր, բնական ադամանդ, բացառությամբ ոսկերչական իրերի
- ՀՓՄ դրույթներով նախատեսված առաքման ենթակա այլ արգելված իրեր:
Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանման նպատակով.
- տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
– որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր
– որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ
– որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները:
Ստորև նշված իրերը պատկանում են պայմանականորեն ընդունվող տեսակին, որոնք առաքվում են միջազգային փոստային առաքանու ներդրանքով որպես անձնական օգտագործման իրեր և պահանջում են իրավասու ազգային ստուգող մարմնի համապատասխան թույլտվություն.
– կոդավորող և գաղտնազերծող սարքավորումներ, որոնք ունեն կոդավորման գործառույթ․
մեղուներ, տզրուկներ, շերամորդեր»,-նշվում է իրազեկման մեջ: